Առողջապահություն 4.2011
Արվեստն ինքնարտահայտման կարևոր միջոցներից է
 
                            – Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր կապը Հայաստանի հետ:
– Դիանա Կացուրիս. - 2000 թ. մի քանի լոնդոնաբնակ ընտանիքներով Հայաստան եկանք և նույն տարին ստեղծեցինք «Հայաստանի բարեկամներ» բարեգործական կազմակերպությունը («FRIENDS OF ARMENIAե, «LONDON, CHARITABLE TRUSTե):
– Սկզբում օգնում էինք ուսանողությանը, հետո մանկապարտեզներ, հիվանդանոց վերանորոգեցինք, օժանդակում էինք հատուկ դպրոցներին:
– Հոգեկան առողջության կենտրոն ստեղծելու գաղափարն ինչպե՞ս ծագեց Ձեզ մոտ:
– Փանիկուս Կացուրիս. - Ցանկանում էինք հոգեկան հիվանդություններով տառապողներին օգնություն ցուցաբերել, քանի որ հոգեպես անկայուն մարդիկ ամենախոցելի խմբերն են ոչ միայն Հայաստանում, այլև ամենաառաջատար երկրներում: Դեռ 2000-ից ճանաչում էինք Խաչատուր Գասպարյանին, հետագայուն նրա և նրա թիմի հետ, որ հոգեբույժներ և հոգեբաններ են, աշխատել ենք օնկոլոգիայի բաժնում ծանր հիվանդ երեխաների հետ, ծերանոցներում: Հենց այդ թիմն էլ ղեկավարում է մեր բժշկական մասը:
Անհրաժեշտ է մարդկանց վերաբերմունքը փոխվի, բոլորը հասկանան, որ հիվանդ մարդն ունի նույն իրավունքները, ինչ առողջը:
– Ձեր կենտրոնի ծառայությունները վճարովի՞ են:
– Դիանա Կացուրիս - Մի մասը` այո: Եթե այցելուներ ունենք, որ չեն կարող վճարել, առանց օգնության չեն գնա, եթե անգամ պետպատվերից օգտվողների ցանկում չկան:
– Ի՞նչ խնդիրներով են կենտրոն դիմում:
– Փանիկուս Կացուրիս - Մեր մասնագետները կարող են օգնել մի շարք դեպքերում, թվեմ մի քանիսը` դեպրեսիա, տագնապ, վախ, զայրույթ, վարքային և հարմարվողականության խնդիրներ, զարգացման դժվարություններ, սթրեսի հակազդեցություններ, հոգեկան վնասվածքներ, սոցիալական միջավայրի, ասենք` դպրոցի կամ աշխատանքի հետ կապված խնդիրներ: Կարող ենք օգնել անգամ ամուսնական և ընտանեկան կոնֆլիկտների դեպքում: Ձերբազատում ենք հիվանդագին սովորություններից:
– Ձեր կենտրոնի պատերին արվեստի բազմաթիվ գործեր կան, աշխարհահռչակ նկարիչների գործերի կրկնօրինակներից, ավելի ճիշտ, նմանակումներից սկսած մինչև ինքնատիպ անհատական աշխատանքներ` կատարված ամենատարբեր արտահայտչամիջոցներով և նյութերով:
– Դիանա Կացուրիս - Դրանք մեր այցելուների աշխատանքներն են: Կիրառում ենք զբաղվածության թերապիա, իսկ արվեստն ինքնարտահայտման կարևորագույն ձևերից է: Արվեստով զբաղվելու ժամանակ կարող ես խոսել, զարգացնել մանր մոտորիկան: Անգիտակցականի կապը մենք օգտագործում ենք արվեստի արտահայտչամիջոցներով: Արվեստը բացահայտում է թաքնված տագնապները, խնդիրները:
– Մեզանում ընդունված չէ նաև բարձրաձայնել ընտանեկան խնդիրների, առավել ևս` ընտանիքի անդամների վրա դրանց ազդեցության մասին:
– Դիանա Կացուրիս. - Այո, իրավացի եք, ընտանիքի անդամները նույնպես անցնում են բուժման որոշակի կուրս, զանազան թրեյնինգներ, ունենք ինքնօգնության, անհատական խորհրդատվական խմբեր:
– Ձեր օգնությանը դիմողների թիվը շա՞տ է:
– Դիանա Կացուրիս - Շուրջ 1100 մարդ: Պատրաստ ենք ընդլայնելու ծառայությունների թիվը. ցերեկային խմբերի հետ շաբաթական 3-4 անգամ ենք աշխատելու: Ի դեպ, ասեմ, որ ունենք նաև հոգեբույժ, որն ավելի լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներին է օգնում:
– Այս տարիներին այցելությունների ընթացքում ի՞նչ կարծիք եք կազմել Հայաստանի մասին:
– Դիանա Կացուրիս - Երևանն անճանաչելիորեն փոխվել է, մարզերում փոփոխություններն ավելի քիչ զգալի են, սակայն, ի ուրախություն մեզ, այնտեղ նույնպես շարունակվում են դրական փոխությունները: Շատ եմ հավանում Հայաստանը, չնայած թերություններին:
– Ձեր ամուսնուն ևս, որքան հասկացա, վարակել եք Ձեր նախասիրություններով, կասեի` կյանքի գործով...
– Դիանա Կացուրիս - Հակառակն էլ կա:
– Խնդրում եմ մանրամասնեք, հակառակը ո՞րն է:
– Փանիկուս Կացուրիս - Մենք պետք է ընդունենք մեկս մեկի աշխարհը և փորձենք ապրել դրանով:
– Անկախ Հայաստանն անձամբ Ձեզ ի՞նչ է տվել:
– Դիանա Կացուրիս - Ինձ առիթ է տվել, որ կարողանամ փոխել իմ և ամուսնուս գործունեությունը: Շատ լավ ենք մեզ զգում այստեղ, մանավանդ, երբ աշխարհի բոլոր ծայրերից գալիս են մեր ընկերները և հավաքվում ենք մեր տանը: Մենք հիացած ենք հայ երիտասարդներով, շուրջ 30 կամավորներ ունենք, մեծ մասն աղջիկներ են:
Մենք շահագրգռված ենք, որ ապագայում հիմնադրամն ինքնուրույն շարունակի իր գործունեությունը, որովհետև միջոցները մի օր կվերջանան, իսկ մենք հավերժ չենք: Ուստի դիմում ենք անհատներին և կազմակերպություններին, որ աջակցեն հիմնադրամի գործունեությանը:
 16.01.2012
16.01.2012                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Աշխարհն այսօր հեղեղված է հազարավոր լրատվամիջոցների տարաբնույթ հաղորդագրություններով: Ժամանակակից մարդն իր առօրյա կյանքում գրեթե միշտ հաղորդակից է դառնում օրվա նորություններին...
 31.01.2012
31.01.2012                                     
                                        
                                
                «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը...
 30.01.2012
30.01.2012                                     
                                        
                                
                ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վերջերս աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, այցելել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի...
 27.01.2012
27.01.2012                                     
                                        
                                
                Վերջերս Գավառում բացվեց նորագույն սարքավորումներով հագեցված բժշկական կենտրոն: Բացման արարողությանը ներկա էին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առողջապահության...
 26.01.2012
26.01.2012                                     
                                        
                                
                Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավատարիմ մնալով մարզային բուժհաստատությունները վերանորոգելու...
 26.01.2012
26.01.2012                                     
                                        
                                
                «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ դիմել է ՀՀ Կառավարությանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` օնկոլոգիական հիվանդություններով...
 25.01.2012
25.01.2012                                    Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...
 24.01.2012
24.01.2012                                    Սոցիալական հանրությունն ունի բանականություն և ենթակա է ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան հիվանդությունների: Անցյալ դարի 90-ականներին սոցիալիստական երկրների քաղաքական հասարակարգի աննախադեպ փոփոխությունների շեմին ԽՍՀՄ փլուզման...
 23.01.2012
23.01.2012                                    Մենք ապրում ենք հակաբիոտիկներից և հակամանրէային այլ դեղերից կախյալության դարաշրջանում, քանի որ դրանք լայնորեն կիրառվում են տարբեր ախտաբանական վիճակների բուժման համար...
 20.01.2012
20.01.2012                                    Պսորիազը հայտնի է որպես հիմնականում մաշկի ախտահարումով ընթացող և պարբերաբար կրկնվող քրոնիկական հիվանդություն: Երբեմն, հատկապես ոչ ռացիոնալ բուժման դեպքում...
 19.01.2012
19.01.2012                                     
                                        
                                
                «Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...
 18.01.2012
18.01.2012                                     
                                        
                                
                Հոգեբանի անկյունն անդրադարձել էր սթրեսին և նրա հետևանքներին: Այժմ կփորձենք ներկայացնել 21-րդ դարում առավել հաճախ հանդիպող աշխատանքային սթրեսի տարբերակներից մեկը, այսպես կոչված` մենեջերի համախտանիշը...
 17.01.2012
17.01.2012                                    Այսօր գաղտնիք չէ, որ շաքարային դիաբետը (ՇԴ) համարվում է դարի աղետ և աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը: Վերլուծական տվյալները փաստում են, որ ՇԴ II տիպով հիվանդների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում...
 13.01.2012
13.01.2012                                     
                                        
                                
                Մարդու յուրաքանչյուր ոսկր բարդ օրգան է: Այն ունի իր ուրույն ձևը, կազմությունը, զբաղեցրած տեղը և որոշակի դերը օրգանիզմում: Ոսկրի կազմության մեջ կան բոլոր հյուսվածքները, սակայն գլխավորը ոսկրային հյուսվածքն է...
 13.01.2012
13.01.2012                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ

 
             
             
             
         
     
     
    